Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Շաքե Իսայան. Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն ուղղված է ոչ թե ԲՀԿ-ին, այլ հայկական շահը դավաճանած և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած ուժին

Շաքե Իսայան. Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն ուղղված է ոչ թե ԲՀԿ-ին, այլ հայկական շահը դավաճանած և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած ուժին
19.11.2020 | 14:51

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի վերաբերում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:


ԲՀԿ-ական Շաքե Իսայանը հորդորեց հայտարարության տեքստում ինտրիգներ չփնտրել և չփորձել ԲՀԿ-ի ու Ռուսաստանի միջև սեպ խրել, ինչը երեկվանից նկատվում է որոշ ԶԼՄ-ներում: Նրա համոզմամբ` ռուս բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, հակառակը, ուղղված է այն ուժերին, որոնք սպասարկել են արևմտյան շահը` դավաճանելով հայկական շահը և ստորագրելով կապիտուլյացիոն փաստաթուղթ

Դիտվել է՝ 3612

Մեկնաբանություններ